|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել Իրանի դեմ՝ հարվածելով իսլամական հանրապետության միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց ԱՄՆ-ն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում, դավաճանելով դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և նենգամիտ գործողություններին, իսկ այժմ, ավարտին հասցնելով օրենքի խախտումը և լրացնելով սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», - ասվում է հայտարարության մեջ։
Իրանի ԱԳՆ-ն նշել է, որ ԱՄՆ-ն դրանով իսկ ապացուցել է, որ չի պահպանում որևէ կանոն։