|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնմամբ և կառավարիչներին պատասխանատվության կոչ է արել։
«Տագնապալի լուրեր են ստացվում Մերձավոր Արևելքից, հատկապես Իրանից։ Այս դրամատիկ սցենարում, որը վերաբերում է նաև Իսրայելին և Պաղեստինին, տուժում է բնակչությունը, հատկապես Գազայում և այլ տարածքներում, որտեղ մարդասիրական օգնություն է անհրաժեշտ։ Այսօր առավել քան երբևէ հնչում է խաղաղության կոչը, մարդկության ճիչը, որը կոչ է անում պատասխանատվության և խոհեմության։ Դրանք չպետք է խլացվեն զենքով և հռետորական խոսքերով, որոնք միայն բորբոքում են հակամարտությունները։ Յուրաքանչյուր կառավարիչ բարոյական պատասխանատվություն է կրում, պետք է դադարեցնել պատերազմի ողբերգությունը, քանի դեռ այն չի դարձել անդառնալի կետ»,- ասել է պոնտիֆիկոսը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքից հետո հավատացյալներին ուղղված իր խոսքում։
«Հեռավոր հակամարտություններ չկան։ Պատերազմը չի լուծում խնդիրները, այլ խորը վերքեր է առաջացնում ժողովուրդների պատմության մեջ։ Ոչ մի զինված հաղթանակ չի կարող բուժել մայրերի ցավը, երեխաների վախը և գողացված ապագան։ Դիվանագիտությունը պետք է գերակայի զենքին։ Ապագան պետք է կառուցվի խաղաղությամբ, այլ ոչ թե զենքի և բռնության կիրառմամբ»,- եզրափակել է պոնտիֆիկոսը։