|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ուկրաինան պետք է ճանաչի «հանրաքվեների արդյունքները Դոնբասում եւ Նովոռոսիայում»։
Ուկրաինայում կարգավորման դեպքում անհրաժեշտ է ապահովել ռուսերենի եւ ռուսամետ բնակիչների իրավունքները, հայտնել է նա Sky News Arabia հեռուստաալիքի հարցազրույցում։
«Կիեւը պետք է հետապնդի ազգային, այլ ոչ թե խամաճիկային ռեժիմների շահերը, որոնք գործում են ՌԴ-ի դեմ»,- նշել է Պուտինը։
Նա նաեւ ավելացրել է, որ անհրաժեշտ է հեռացնել նացիստական տարրերին ուկրաինական ղեկավարությունից, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։