| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջերս զեկուցվել է, որ երկրում պլանավորվում է լայնածավալ իշխանափոխության սցենար։ Այդ զարգացումները լրջորեն անհանգստացրել են վարչապետին, և նա շրջապատին հանձնարարել է «ցանկացած նախաձեռնություն բնում խեղդել»։
Իրավապահ համակարգը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, արդեն իսկ սկսել է գործողությունների փուլը։ Դրանց շղթայի մեկ օղակը Սամվել Կարապետյանի կալանավորումն է, իսկ մյուսը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անակնկալ ձերբակալությունը, որը, թեև հետագայում փոխարինվել է տնային կալանքով, նրա համար խիստ սահմանափակումներ են սահմանվել. Աբրահամյանը անգամ չի կարողացել մասնակցել թոռան հարսանեկան արարողությանը։
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների՝ այս ամենը կապված է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին այցի հետ։ Տեղեկություններ կան, որ Լավրովը Երևանում փակ հանդիպումներ է ունեցել մի շարք քաղաքական և գործարար դեմքերի հետ, որոնց թվում են եղել Սամվել Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանը և բարձրաստիճան այլ նախկին գործիչներ։ Հանդիպման ընթացքում, մեր տեղեկություններով, եղել են նաև քաղաքական քննարկումներ, ինչը դիտարկվել է որպես իշխանությանը սպառնացող վտանգ։
Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, ընդգծել է՝ ցանկացած ուժ, որը կփորձի վտանգել իշխանության կայունությունը, պետք է արժանանա «անմիջական հակազդեցության»։ Արդյունքում՝ Սամվել Կարապետյանը արդեն ճաղերի հետևում է, Աբրահամյանը՝ տնային կալանքի տակ, իսկ մյուսները հայտնվել են իրավապահների դիտակետի ներքո։
Մի բան հստակ է. իշխանությունը մտել է պաշտպանության ռեժիմ՝ հանուն Փաշինյանի աթոռի»։