կարևոր
778 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-21 16:52
Հասարակություն

«Վտանգավոր ֆիգուր». ինչի՞ համար է Հայաստանում ձերբակալվել միլիարդատեր Կարապետյանը

«Վտանգավոր ֆիգուր». ինչի՞ համար է Հայաստանում ձերբակալվել միլիարդատեր Կարապետյանը
Սամվել Կարապետյանն անվերապահորեն գրավեց կաթողիկոսի կողմը՝ հասկացնելով, որ թույլ չի տա Հայաստանի վարչապետին շարունակել հարձակումները քահանաների վրա եւ կպաշտպանի Հայ առաքելական եկեղեցին։ Իշխանության նման կոշտ գիծը հեշտ է բացատրել՝ պարզապես՝ Փաշինյանը վախենում է Կարապետյանից։ Ավելի ճիշտ՝ ով կարող է նա դառնալ։ Կարապետյանը աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է, որի ընդհանուր կարողությունը կազմում է ավելի քան 3 միլիարդ դոլար: Նա տիրապետում է «Տաշիր» հոլդինգին, որը միավորում է ավելի քան 200 ընկերություն շինարարության, զարգացման, ֆինանսների, էներգետիկայի, արդյունաբրության, ռեթեյլի և ռեստորանային բիզնեսի ոլորտներում: Ռուսաստանում նրան է պատկանում, օրինակ, տիրապետում է «ֆորա» բանկը, Ռիոյի առևտրի կենտրոնների ցանցը եւ մի շարք այլ ընկերություններ։ Բացի այդ, նրա ղեկավարած «Տաշիր» հիմնադրամը մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։

Հիմնադրամը ժամանակին մեծ գումարներ է ներդրել Լեռնային Ղարաբաղի զարգացման համար՝ ներառյալ այնտեղ եզակի բժշկական կենտրոնի ստեղծումը, ինչպես նաեւ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի տաճարի վերակառուցմանը: 2020 թ-ի մայիսին հիմնադրամը Հայ եկեղեցուն է փոխանցել երկրի պատմության եւ մշակույթի վերաբերյալ վեց հազար հազվագյուտ գրքերի եզակի հավաքածու: Եվ սա էլ չասած միլիարդատիրոջ հայրենի քաղաք Տաշիրում լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մասին, որի պատվին էլ նա անվանել է իր ընկերությւոնը։

Բարեգործական ծրագրերը վերաբերում էին նաեւ հեռավոր արտերկրներին.այսպես, 2020 թ-ին Սամվել Կարապետյանը 200 հազար դոլար է ծախսել Բեյրութի հայկական եկեղեցու վերակառուցման համար, որը տուժել է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած հսկայական պայթյունից, ինչպես նաև 10 հազարական դոլար է վճարել աղետի հետեւանքով զոհված հայերի ընտանիքներին:

Միեւնույն ժամանակ՝ Կարապետյանը սկզբունքորեն չի զբաղվել քաղաքականությամբ, ուստի՝ նա որեւէ բացասական երանգ չունի բնակչության որեւէ կոնկրետ մասի աչքում․․․։

 

Աղբյուրը՝ regnum.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի