կարևոր
1204 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-21 15:02
Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ մոտենալ անվտանգության ապահովմանը

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ մոտենալ անվտանգության ապահովմանը

ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու հնարավորությունների մասին, այդ թվում՝ կոլեկտիվ ձևաչափով, РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։

Նա հաստատել է, որ Երևանի կողմից ՀԱՊԿ-ին իր ներդրումը չվճարելու հարցը կարող է սկսվել քննարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն հարցական է մնում, թե ինչ ոգով կընթանա քննարկումը։

«Բոլորը հասկանում են, որ Հայաստանը, որը սառեցրել է, ինչպես ասում են, իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց չի խանգարում դրան, այնուամենայնիվ, հավանաբար, պետք է սթափ մտածի իր անվտանգությունն ապահովելու հնարավորությունների մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ձևաչափում։ Որոշումը, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից», - նշել է դիվանագետը։

Ավելի վաղ փոխնախարարը նշել էր, որ եթե Հայաստանը չվճարի վճարը մինչև 2025 թվականի վերջը, ՀԱՊԿ անդամ պետությունները կարող են քննարկել իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ։