|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է դաշնակցական Ռաֆիկ Վարդանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստան էջից։
Ռաֆիկ Վարդանյանը ծնվել է 1965 թվականի օգոստոսի 15-ին, Պարսկաստանի Ուրմիա քաղաքում։ 1983 թվականին հայրենադարձվել է։
Արտաշատի «Դուման» կոմիտեության հիմնադիր անդամներից էր, Արտաշատի Դաշնակցական առաջին ջոկատի հրամանատարը։ 1988 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժմանը, իր ներդրումն ունենալով Քարինտակի ինքնապաշտպանության և Շուշիի ազատագրման գործում։
Արցախի ազատագրումից հետո ընտանիքով բնակություն է հաստատել Լաչինում։ 2020 թվականին Լաչինի հանձնումից հետո տեղափոխվել է Արտաշատի Գետազատ գյուղ։
Ռաֆիկ Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 22-ին, ժամը 18։00-ին Դալար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հուղարկավորությունը՝ հունիսի 23-ին` ժամը 13:00-ին Գետազատ գյուղի գերեզմանատանը։
Խորապես ցավակցում ենք մեր սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։