|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Այսօր՝ Հիշատակի և վշտի օրը, մենք խոնարհվում ենք նրանց սխրանքի առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին մեր ազատության համար:
Հենց 84 տարի առաջ, այս օրը՝ 1941 թվականի հունիսի 22-ին, սկսվեց մարդկության պատմության մեջ ամենաարյունալի և ավերիչ պատերազմը, և միլիոնավոր զինվորներ, որոնց թվում էին նաև մեր պապերն ու նախապապերը, կանգնեցին Հայրենիքի պաշտպանությանը:
«Եվ այսօր Հայաստանի «Անմահ գունդ» միջազգային շարժման և «Հայաստանի Կամավորների Միության» անդամները ծաղիկներ ու պսակներ դրեցին Անհայտ զինվորի գերեզմանին՝ ի նշան հարգանքի մեր հերոսների նկատմամբ և ի հիշատակ նրանց, ովքեր կյանքը տվեցին մեր համար»:
Նրանց անունները չեն կարող մոռացվել, նրանց սխրանքը՝ երբեք:
Մենք հիշում ենք:
Մենք հպարտանում ենք:
Մենք գնահատանքով ենք:
Տեսանյութն՝ ԱՅՍՏԵՂ: