կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 20:15
Առանց Կատեգորիա

Գրիպի դեմ պատվաստումը կօգնի COVID-19-ի դեմ պայքարին. ՌԴ առողջապահության նախարարություն

Գրիպի դեմ պատվաստումը կօգնի COVID-19-ի դեմ պայքարին. ՌԴ առողջապահության նախարարություն

Գրիպի դեմ պատվաստումը կնվազեցնի բարդություններով ընթացող կորոնավիրուսի դեպքերի քանակը: Այդ մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Գրիպի դեմ պատվաստումը հանգուցային է COVID-19-ի ծանր ձեւերի նվազեցման համար»,-հուլիսի 17-ին Եկատերինբուրգում ասել է Մուրաշկոն: Նրա խոսքով՝ պնեւմոկոկային վարակի դեմ պատվաստումը նաեւ թույլ է տալիս նվազեցնել արտահիվանդանոցային թոքաբորբի հավանականությունը «ոչ միայն նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության ժամանակ, այլեւ լրացուցիչ ռեսուրս ստանալ ավագ սերնդի մարդկանց կյանքերը պահպանելու գծով, կրճատել հիվանդացությունն աշխատունակ տարիքում»:

Նախարարը նաեւ արտահայտվել է միջազգային ավիաթռիչքները վերսկսելու օգտին այն պայմանով, որ ուղեւորները պահպանեն սոցիալական հեռավորությունը եւ թեստավորվեն: Սալոններում հեռավորության պահպանման հետ կապված ուղեւորների նոսրացման դեմ են հանդես եկել ավիաընկերությունները. նրանք բացատրել են, որ այդպես փոխադրումները վնասաբեր են լինելու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: