կարևոր
2644 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-22 17:08
Հասարակություն

Ինչ արժեր «Շնորհակալություն բժիշկ» միջոցառումը. Անուշ Պողոսյան

Ինչ արժեր «Շնորհակալություն բժիշկ» միջոցառումը. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Մամուլում հաճախ գրվում է Աննա Հակոբյանի կազմակերպած ճաշկերույթների մասին, որը գործարարների վրա 1 մլն դրամ է նստում։ Անահիտ Ավանեսյանը այս անգամ գերազանցեց ոչ ավել, ոչ պակաս՝ Աննա Հակոբյանին։

««ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԲԺԻՇԿ» միջոցառման կազմակերպման համար «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի միջոցով մեծ բժշկական կենտրոններից հավաքել էին 3 մլն դրամ, իսկ փոքրերից՝ 1 մլն դրամ։ Մեծն ու փոքրն էլ որոշել էին, երևի, ըստ նախարարի կողմից տրված պետական պատվերների չափերից)))

Եվ այսպես, առողջապահական «էլիտան» գնացքում փրփրուն գինի խմելով և դիջեյի երեժշտության ուղեկցությամբ հասնում է Գյումրի, որտեղ ժամերով, արևի տակ սպասում էին Հայաստանի բոլոր մարզերից գազելներով բերված բուժաշխատողները՝ կայարանում դոլ ու զուռնայով, աղ ու հացով նախարարին դիմավորելու համար։ Չէր թերացել նաև Գյումրու ԲԿ-ի տնօրենը, բերել էր մեծ քանակով դրոշակներ, դե մի ձև պիտի արդարացներ պարտքերի մեջ գրնվող Գյումրու բկ-ում իր միլիոններով աշխատավաձը․․․

Ինչևէ, ՀՀ առողջապահության նախարարությունը «Շնորհակալություն բժիշկ» ասեց այն բժշկական կենտրոններին, որոնք վճարել էին, նաև անտեսեց նրանց , որոնք չեին ցանկանել վճարովի նոմինացիաներ․․․․

Ի դեպ, «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ն փակ կառույց է և պետք է «ԴԱԲՌՈ» ունենալ՝ անդամակցելու համար։

Հ․Գ․ Վճարող Բժշկական կենտրոնների տնօրեններ, մոտ ապագայում մութ անկյուններում չնստեք և ունքներդ կիտած չբողոքեք, որ ձեզ ստիպել են, քանի որ շատ արժանապատիվ տնօրեններ մերժել են այս միջոցառումը․

Հ․ Հ․ Գ Բժշկական կենտրոնների տնօրեններ,որ ընթրում էիք Apricot ռեստորանում ու նախարարի կենացը հոտնկայս խմում, գոնե հետաքրքրվեցիք, ձեր բկ-ների աշխատակիցներով, օրինակ գազելներով տուն հասան թե չէ, հաց կերան թե չէ․․․․»: