|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:
Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:
Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան: