կարևոր
1690 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-21 15:20
Աշխարհ

Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու հայկական էներգետիկայի ձգձգվող հանգույցները

Սամվել Կարապետյանի ձերբակալությունն ու հայկական էներգետիկայի ձգձգվող հանգույցները
Երեւանի դատարանի որոշմամբ «Տաշիր» խմբի սեփականատեր, Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը երկու ամսով կալանավորվել է սահմանադրական կարգը տապալելու եւ իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով: Այս հոդվածով առավելագույն պատիժը 2-ից 5 տարի ազատզրկում է: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեղադրանքը վերաբերում է Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ Կարապետյանի արտաբերած արտահայտությանը: Հավաստիացնելով Գարեգին Բ-ին իր աջակցության մասին՝ Կարապետյանը հայտարարել է, որ Կաթողիկոսի կողմից հանդես կգան քաղաքական գործիչներ, բայց «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ապա մենք մեր ձեւով կմասնակցենք դրան»: Գործարարը գտնվում է համեմատաբար վերջերս կառուցված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ «Ապօրինի ձերբակալությամբ, շինծու մեղադրանքներով ինձ չեն կարող կոտրել կամ ստիպել փոխել սկզբունքները։ Ես միշտ զորավիգ կլինեմ իմ ժողովրդին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայի հանուն հայրենիքի ու հայության կյանքի բարելավման, բարեկեցիկ ու անվտանգ ապագա կերտելու», - նշել է Կարապետյանը:

Տեղի ունեցածի համատեքստում շատերն ուշադրություն են դարձրել վարչապետի հայտարարած «Հայաստանի էլեկտրական ցանցերն» «ազգայնացնելու» մտադրության վրա, որը ոչ այլ ինչ է,  քան ընկերությունը զավթելու, այնուհետեւ այն Թուրքիային փոխանցելու համար նախատեսված ռեյդերային գործողության քողարկում, ինչը լավ նվեր կլիներ Էրդողանին վարչապետի կողմից, ով հունիսի 20-ին «պատմական» այցով մեկնում է Անկարա։ Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը Kazanci Holding-ի կազմի մեջ մտնող Aksa Energy ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում։ Հավելենք՝ Aksa Energy բաժնետիրական կապիտալում զգալիորեն առկա է ամերիկյան State Street ներդրումային հիմնադրամը։

Կարելի է ենթադրել՝ «Կարապետյանի գործում» կա նաեւ ներքին շահ.այս հարցում առանձնահատուկ նախանձախնդրություն է ցուցաբերում դրա կենակցուհի աննան։ Պնդելով հրապարակային հաշվեհարդարի վրա՝ նա առաջարկում է Կարապետյանին հանձնել Ադրբեջանին, որտեղ Ռուսաստանի քաղաքացուն բանտ կնստեցնեն «ղարաբաղյան անջատողականներին» օգնելու համար։ Այս ռեզոնանսային քայլը պատճառաբանվում է որպես բարի կամքի ժեստ եւ խաղաղության պատրաստակամության դրսեւորում։ «Զրոյացնելով» Ռուսաստանի հայկական սփյուռքի ազդեցիկ առաջնորդներից մեկին՝ Արեւմուտքին եւ թուրք հարեւաններին ցուցադրվում է Երեւանի պատրաստակամությունը հետագայում եւս գնալ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական, այժմ արդեն տնտեսական կապերի խզման ճանապարհով։

Բայց ի՞նչ հետեւանքների կարող է հանգեցնել Նիկոլ Փաշինյանի այս մտադրությունը տարածաշրջանային համատեքստում։ Վերջին երկու տասնամյակում Թուրքիան տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրների շրջանում էներգիայի պահանջարկի ամենաարագ աճն է գրանցելԹուրքիան աշխարհում ԷլեկտրաԷներգիայի եւ բնական գազի պահանջարկի աճով Չինաստանից հետո երկրորդ տեղում է։ Միեւնույն ժամանակ, Թուրքիան 74%-ով կախված է ներմուծումից՝ իր էներգիայի պահանջարկը բավարարելու համար։

Հայաստանը չունի հում նավթի եւ բնական գազի ապացուցված պաշարներ, բոլոր հանածո վառելիքը պետք է ներմուծվի: Էներգակիրների ներմուծման ամենամեծ բաժինը բաժին է ընկնում բնական գազին, որին հաջորդում են նավթամթերքները։

ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության տվյալներով՝ 2023 թ-ին Հայաստանում առաջնային էներգիայի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է 0,038 կվադրիլիոն BTU (Բրիտանական ջերմային էներգիայի չափման միավոր), մինչդեռ սպառումը եղել է 0,161 կվադրիլիոն BTU մակարդակում։

Այսպիսով, հայրենական արտադրության մասնաբաժինն առաջնային էներգիայի սպառման մեջ կազմել է շուրջ 23.6 %, նիչը Հայաստանը դարձնում է էներգակիրների ներմուծումից խիստ կախված երկիր: Միջազգային էներգետիկ գործակալության հետազոտության համաձայն՝ Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում գերակշռում է բնական գազը (2022 թ-ին էներգիայի ընդհանուր մատակարարման 58,8% - ը), իսկ Հայաստանում էներգիայի ներքին արտադրությունը հիմնականում տեղի է ունենում միջուկային եւ հիդրոռեսուրսների հաշվին։

2000-ից 2022 թվականներին հանածո վառելիքի սպառումն ավելի քան կրկնապատկվել է, ընդ որում՝ գազի պահանջարկն աճել է 109% – ով, հում նավթի պահանջարկը՝ 91%-ով, սիկ ածուխի պահանջարկը՝ ավելի քան 700%-ով:  Վրեւեւոմ նշվեց՝ ամբողջ հանածո վառելիքը ներմուծվում է:

2011-2023 թվականների ընթացքում հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության մակարդակը չի փոխվել, իսկ սպառումն աճել է 30% - ով: Հայաստանն արտահանում է արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը՝ դրա մեծ մասը փոխանակելով Իրանից բնական գազի հետ։

Հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնցից էլեկտրաէներգիա է արտադրվում՝ հանածո վառելիքները դեռ գերակշռում են, չնայած վերջին տարիներին որոշակի անցում է եղել դեպի վերականգնվող աղբյուրներ: Հայաստանը գրեթե նույնքան էլեկտրաէներգիա է արտադրում ատոմային Էներգետիկայից, որքան հիդրոէլեկտրակայանից։ Ըստ ԱՄՆ էներգետիկ տեղեկատվության վարչության՝ համախառն էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գերակշռում են հանածո վառելիքները (43,0%), որին հաջորդում են ատոմային էներգիան (29,0%), հիդրոէլեկտրակայանը (19,0%) եւ այլ վերականգնվող աղբյուրներ (9,0%):

Քանի որ կովկասյան փոքր երկիրն ամբողջությամբ կախված է այլ երկրներից էներգառեսուրսների ներմուծումից, եւ բնական գազը կազմում է նրա ընդհանուր էներգասպառման զգալի մասը, գազատարների համակարգը հանդիսանում է Հայաստանի հանածո վառելիքի ոլորտի հիմնական ենթակառուցվածքային մասը: Բնական գազի առյուծի բաժինը Ռուսաստանից ներկրվում է Վրաստանի տարածքով անցնող խողովակաշարով։ Մի փոքր մասն էլ Իրանից է գալիս բարտերային համաձայնագրով, որի համաձայն Հայաստանն այնտեղ էլեկտրաէներգիա է արտահանում։

«Գազպրոմ»-ը Հայաստան բնական գազի միակ մատակարարն է։ Գազատրանսպորտային ցանցի օպերատոր է հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որն ամբողջությամբ պատկանում է ռուսական կոնցեռնին: Իրանից գազը մատակարարվում է միայն «Գազ Էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանկներում, որի համաձայն կապույտ վառելիքը վերամշակվում է էլեկտրաէներգիայի եւ հետ է արտահանվում Իրան՝ 1 խմ գազի դիմաց 3 կիլովատտ/ժամ հաշվարկով: Իրանից 1 խմ բնական գազի հիման վրա էլեկտրակայաններն արտադրում են 4-4, 5 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ավելցուկը մնում է Հայաստանում։

Ունի՞ արդյոք Հայաստանի կառավարությունն իրավական հիմք՝ ազգայնացնելու «Հայաստանի էլեկտրական ցանցերը»։ Հիմնական իրավական ակտը, որով կարգավորվում է նրանց աշխատանքը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ավելի ճիշտ՝ նրա նախորդի՝ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի) որոշումն է, որը 2002 թ-ին («էլեկտրացանցերի» սեփականշնորհման ժամանակ) ընդունել է էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի պայմանները։ Այս կանոնները վերաբերում են ոչ միայն «Տաշիր» հոլդինգին (ցանցերի ներկայիս սեփականատիրոջը), այլեւ բոլոր նախորդ սեփականատերերին: «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն՝ հանձնաժողովը պարտավոր է հետեւել լիցենզիայի պայմանների կատարմանը եւ, անհրաժեշտության դեպքում, կարող է կասեցնել կամ դադարեցնել դրա գործողությունը: Պահանջների թվում, որոնց պետք է հետեւի հանձնաժողովը, էլեկտրամատակարարման որակն է, որի մասին էլ նշեց վարչաբտնապետիկը։ Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի գնահատում է «էլեկտրացանցերի» օպերատորի ցուցանիշները՝ ըստ անջատումների հաճախականության եւ տեւողության, լարման եւ հաճախականության տատանումների, սպառողների բողոքների քանակի: 2024 թ-ի արդյունքներով չի հաղորդվել, որ բաժանորդների անջատումները քննադատաբար գերազանցել են թույլատրելի ցուցանիշները։

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նույնպես պարտավոր են մշակել ներդրումային ծրագրեր, որոնք ենթակա են համաձայնեցման հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ: 2024 թ-ի ներդրումային ծրագրի կատարման մասին հաշվետվությունը դեռ չի հրապարակվել։ 2023 թ-ի հաշվետվության համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» - ն իրականացրել է նախատեսված ներդրումային միջոցառումների 91,1%-ը, որը կազմել է 34,4 մլրդ դրամ (մոտ 89 մլն դոլար)։ Փաստաթղթում նաեւ նշվում է՝ 2023 թ-ին 2022 թ-ի համեմատ անջատումների միջին հաճախականությունը նվազել է 8.7%-ով, իսկ միջին տեւողությունը՝ 18.1%-ով։ Էական ոչ նպատակային ծախսեր չեն արձանագրվել։ Համեմատության համար նշենք, որ 2014 թ-ին հանձնաժողովը մերժել է նախկին սեփականատիրոջ՝ «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների մեծ մասը. 7,2 մլրդ դրամից հավանության է արժանացել միայն 2,9 մլրդ դրամը:

Ներդրումների աճը հնարավոր է դարձել, այդ թվում՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման շնորհիվ, որը խթանել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից արագացված կապիտալ ներդրումները։ Ակնհայտ է՝ ռուսաստանցի գործարարին պատկանող փակ բաժնետիրական ընկերությունը տարեցտարի բարելավում է իր աշխատանքի որակը։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած, այսպես կոչված, «ազգայնացման» դեպքում ներդրումների սուղ հոսքը դեպի Հայաստան էլ ավելի կկրճատվիկարծում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով չի հիշում Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության ընթացքում մասնավոր ընկերության պետականացման կամ ազգայնացման ոչ մի նախադեպ։ Քաղաքական գիտությունների եւ տնտեսագիտության դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տեղի ունեցողի մեջ տեսնում է վերը նշված թուրքական հետքը․ «Թուրքիայի էներգետիկ անվտանգության դոկտրինի համաձայն՝ 2025 թ-ի վերջին, երբ շահագործման կհանձնվի այսօր կառուցվող խոշորագույն «Աքքույու» ատոմակայանը, էներգետիկ առումով Թուրքիան կդառնա լիովին ինքնաբավ։ Իսկ մինչեւ 2030 թ-ը Թուրքիան նախատեսում է ինտենսիվորեն էլեկտրաէներգիա արտահանել արտաքին շուկաներ, եւ նույն դոկտրինում հստակ ընդգծված է Հարավկովկասյան ուղղությունը»սիկ ազատականացված էներգետիկ շուկայի պայմաններում Հայաստանը հեշտությամբ կարող է հայտնվել թուրքական կախվածության մեջ։ Առկա փաստերը վկայում են Անկարայի երկարաժամկետ ռազմավարության մասին, որն ամբողջությամբ գործի է դնում իր հետախուզական ցանցը եւ ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության եւ անվտանգության համակարգի վրա: «Անգամ չունենալով ճշգրիտ տեղեկատվություն, մենք կարող ենք Թուրքիայի հետքն այս բարդ գործընթացներում դիտարկել որպես վարկած, որը պայմանավորված է Թուրքիայի դոկտրինալ նպատակով՝ առաջիկա 5 տարիներին իրեն դիրքավորել որպես Հարավային Կովկասում էլեկտրաէներգիայի առանցքային մատակարար: Հայկական ազգային էներգետիկ համակարգի առկայությունն այս տրամաբանության մեջ, իհարկե, չի կարող բխել Անկարայի շահերից»։

Կասկած չկա՝ «ազգայնացման կոմբինացիայի» հաջողության դեպքում նիիկլորը «Էլեկտրացանցերը» կփոխանցի թուրքերին, որոնք պարզապես Ռուսաստանից եւ Իրանից եկող խողովակաշարերից իրենց համար բավականին մեծ քանակությամբ ռուսական եւ իրանական գազ կվերցնեն։ Ինչ վերաբերում է «թուրք նիկոլին», ապա ակնհայտ է, որ նա այսուհետ եւս գործելու է իրեն հատուկ ոճով՝ ծամածռվելով խորհրդարանում, ոստիկանությանն ու մեդիա խառնածիններին ուղարկելով անցանկալիների հետեւից եւ, իհարկե, երկրի բոլոր խնդիրների համար մեղադրելով «նենգ կայսերական Կրեմլին»։

 

Տիգրան Բաղրամյան

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի