|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Իրանի երեք միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած հարվածները վկայում են, որ հենց Վաշինգտոնն է նախաձեռնել Իրանի վրա Իսրայելի հարձակումը։ Այս մասին հայտարարել է իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Մեր երկրի որոշ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի գիշերային հարձակումը ցույց տվեց, որ հենց ԱՄՆ-ն է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը - խմբ.) թշնամական գործողությունների գլխավոր նախաձեռնողը»,- նրա խոսքն է մեջբերում Tasnim գործակալությունը։