|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել ԴԺՀ-ի Զապորոժիե բնակավայրի նկատմամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևելք» զորքերի խմբի ստորաբաժանումները շարունակել են առաջխաղացումը դեպի թշնամու պաշտպանության խորքերը և վճռական գործողությունների արդյունքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից ազատագրել են Զապորոժիե բնակավայրը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։