|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռներ է արձակել «Բեն Գուրիոն» օդանավակայանի և Իսրայելի ռազմական կենտրոնների ուղղությամբ։
ԻՀՊԿ-ն հունիսի 21-ի վաղ առավոտյան հայտարարել է, որ սկսել է «Իրական խոստում» գործողության 18-րդ փուլը՝ օգտագործելով բազմաթիվ կամիկաձե և մարտական անօդաչու թռչող սարքեր, ինչպիսին է Shahed 136-ը, ինչպես նաև ճշգրիտ պինդ և հեղուկ վառելիքով հրթիռներ։
ԻՀՊԿ-ն հաջողությամբ ոչնչացրել է նախապես որոշված թիրախներ «Բեն Գուրիոն» օդանավակայանում և ռազմական օպերատիվ լոգիստիկ կենտրոններում: Իսրայելի ժամանակակից պաշտպանական համակարգերը, ըստ իրանական կողմի, չեն կարողացել որսալ իրանական անօդաչու թռչող սարքերը։