|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ահաբեկչությունը հավերժ չի տեւի, ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ ընդգծելով, որ բոլոր երկրները ձգտում են բարեկամական կապեր պահպանել իսլամական հանրապետության հետ, տեղեկացնում է Mehr-ը։
Նրա խոսքով՝ Կուալա Լումպուրի գագաթաժողովը լավ հնարավորություն է համաշխարհային առաջնորդների համար՝ լուծելու տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները։ «Մենք կարծում ենք, որ բանակցությունները տարածաշրջանային խնդիրների լուծման միակ միջոցն են»,- ընդգծել է նա։
Միջոցառմանը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 18-21-ին, կմասնակցեն 400 միջազգային գործիչներ, այդ թվում՝ 250 համաշխարհային առաջնորդներ եւ քաղաքական գործիչներ 52 երկրներից։ Մասնակիցները պետք է քննարկեն մուսուլմանական աշխարհի ամենակարեւոր խնդիրները։
Այնուհետեւ Ռոհանին կմեկնի Տոկիո՝ բանակցելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ։