Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները սխալ են և միջազգային նորմերի խախտում. հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ Վաշինգտոնի կողմից Ֆորդոյի միջուկային օբյեկտի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին, հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
ԱՄՆ-ը դեռևս 2018-ին դուրս էր եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից՝ վերականգնելով երկրի նկատմամբ պատժամիջոցները: Թեհրանը հայտարարել է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին: Գործարքի եվրոպացի մասնակիցները ամեն կերպ ձգտում են պահպանել այն: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պարզաբանել է, որ Վաշինգտոնը չեղարկում Է բացառություններն այն պատժամիջոցներից, որոնք գործում են Ֆորդոյի միջուկային օբյեկտի համար, որտեղ Իրանը դարձյալ սկսել Է ուրան հարստացնել:
«Պատժամիջոցների սահմանումը ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական մեծ սխալն է՝ իրենից ներկայացնելով մի միջոց, որն ընդունվել Է միջազգային նորմերի դեմ»,- մանրամասնել է Ռոհանին Ավստրալիայի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ: