Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր ԱԺ-ում` 2015թ. բյուջեի քննարկումների ժամանակ, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ բյուջեի հիմքում ընկած են Հայաստանի տարածքային համաչափ զարգացումը, համայնքներում տարբեր ծրագրերի իրագործումը, ըստ որում` շինարարության ընթացքի ժամկետները պետք է պահպանվեն, որպեսզի երկարատև շինարարությունները հասցվեն ավարտին: Փորձ է արվելու փոփոխել, օրինակ, շինարարության ժամկետները: «Ավարտվածության ցուցանիշը 60 տոկոս և ավելի պետք է դառնա: Սա արվում է նրա համար, որ շենքերի շինարարությունը չտևի ավելին, քան երկու տարի և չլինի այնպես, ինչպես եղել է` 5-6 տարի»,-ասաց նախարարը:
Նարեկ Սարգսյանը մտահոգություն հայտնեց դպրոցաշինության ոլորտում 13 շինարարական օբյեկտների աշխատանքների վերլուծության կապակցությամբ և ասաց, որ գումարները վերաբաշխվել են, որպեսզի դրանց շինարարությունն ավարտվի ոչ ուշ, քան երկու տարին: Ըստ նախարարի` նախկինում արված հաշվարկներով դրանց շինարարությունը կավարտվեր տասը տարվա ընթացքում:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն արձագանքեց` ասելով, որ կարևոր է այդ մոտեցումը դպրոցաշինության ոլորտում: «Վերահսկիչ պալատը արձանագրել էր, որ որոշ դպրոցներում այնքան երկար են տևում այդ աշխատանքները, որ մինչև դպրոցում շինարարությունն ավարտվում է, այն վերանորոգելու ժամանակն է գալիս»,- ասաց նա: