կարևոր
5710 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-12 15:07
Քաղաքական

Ի՞նչ է նշանակում՝ եթե 30 օրից ավել տևի վարժական հավաքը, գործատուն որոշի` վճարել, թե ոչ. Թադևոս Ավետիսյան

Վարժական հավաքների գնացող աշխատողները, ովքեր մասնակցում են վարժական հավաքներին ստանում են դրամական ապահովում, սա աշխատավարձ չէ, ստանում են այդ գումարը, դա կարող է լինի ցածր, քան իրենց ամսեկան աշխատավարձը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

«Գործատուն պարտավոր է վճարել այդ տարբերությունը՝ անկախ նրանից գործատուն պետական է, թե՝ մասնավոր։ Բայց նախագիծը հում է, քանի որ այդ նախնական զեկուցողը չպատասխանեց այդ հարցին, քանի որ աշխատանքային օրվա աշխատավարձը և օրացույցային օրվա համար վճարվող գումարը իրար հետ համադրելի չեն։ Այստեղ պետք է հստակեցվի, որ հետագայում խնդիրներ չառաջանան։ Մյուսը երեսուն օրվա սահմանափակումը այստեղ պետական մասնավոր հատվածի աշխատողների համար խտրական մոտեցում է և ըստ էության չի բխում կարգավորման հիմնական նպատակից, սա անիմաստ սահմանափակում է, որովհետև մենք գործատուի վրա բեռ ենք դնում, այսինքն այդ բեռը դրվում է մասնավոր հատվածի գործատուի վրա և ինչ  է նշանակում բեռ ենք դնում, եթե հավաքը երեսուն օրից ավել կտևի՝ թող գործատուն որոշի կվճարի, թե՝ ոչ։ Գործատուն այն աշխատողին, որը մինչև երեսուն օր է գնում ավելի լավ պայմաններում է, քան օրինակ երկու ամիս գնացողը, որ մի ամիսը կստանա աշխատավարձի տարբերությունը, մյուսը չի ստանա։ Նախագծից այս դրույթը հանել է պետք և համապատասխանեցնել է պետք պետական և մասնավոր աշխատողներին տրվող այս կարևոր և  անհրաժեշտ արտոնությունը»,- ասաց նա։