Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իրանական ժողովուրդը հաղթել է տնտեսական պատերազմում:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Հասան Ռւհանին կիրակի կառավարության տնտեսական հարցերով շտաբի նիստում ասել է. «Երկրի տարբեր արդյունաբերական հատվածներում արտադրության աճի տեմպերը ԱՄՆ առավելագույն ճնշման քաղաքականության անարդյունավետության լավագույն վկայությունն են, ինչը նրանց ստիպեց ընդունել այս քաղաքականության ձախողումը: Վիեննայում վերջերս կայացած բանակցությունների լույսի ներքո ամերիկացիները ուղղակիորեն հայտարարել են պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին»։
Ռոհանիի խոսքով՝ «Իրանում ավտոմոբիլային արդյունաբերությունը, որը կարողացել է դիմակայել ամենաբարդ պայմաններին և մեծացնել արտադրությունը, զգալի աճ է ապրում, դրա համար բացվում է մուտք դեպի արտաքին շուկաներ և նվազեցվում են գործարքի ծախսերը»: