Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին` Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով կան մեծաթիվ զոհեր, վիրավորվել են բազմաթիվ մարդիկ: Այդ մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
«Այսօր, երբ մեր ժողովուրդը նշում է Հայոց Ցեղասպանության օրերին Մուսալեռան ինքնապաշտպանության 100-ամյակը և երախտագիտությամբ հիշում իր զավակների փրկվելը ֆրանսիական նավատորմի կողմից, մենք շնորհակալության հետ մեկտեղ Մեր ու հավատավոր Մեր ժողովրդի անունից վշտակցություն ու ցավակցություն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, Ֆրասիայի եղբայր ժողովրդին: Խստորեն դատապարտում ենք անմեղ ֆրասիացիների դեմ ուղղված ահաբեկչական գործողությունները: Ահաբեկչությունը ազգություն չի ճանաչում և ուղղված է ողջ մարդկության, աշխարհի բարօրության, մարդկանց ու ժողովուրդների ապահով ու ստեղծարար համակեցության դեմ: Հավատում ենք, որ Ձեր գլխավորությամբ Ֆրանսիո ժողովուրդը պիտի հաղթահարի ստեղծված իրավիճակն ու կորստյան ցավը և պիտի շարունակի վճռական պայքարը ահաբեկչության դեմ` զերծ պահելու աշխարհն ու համայն մարդկության կյանքը նման եղեռնագործություններից ու ոճրագործություններից», ասված է Կաթողիկոսի ցավակցական գրում: Վեհափառ Հայրապետն հայցել է Երկնավոր Տիրոջը հանգստություն շնորհել զոհվածների հոգիներին, մխիթարություն պարգևել մահացածների հարազատներին և շուտափույթ առողջություն` ահաբեկչություններից տուժածներին: