Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու փորձերը տապալվել են. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն` նշելով, որ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Իրանական հեռուստատեսությամբ հեռարձակվող իր ելույթում նա, մասնավորապես, նշել է. «Այսօր հիշարժան օր է մեր դիվանագիտության պատմության մեջ: ԱՄՆ-ը, լինելով երկիր, որն իր շահերն առաջ է տանում ուժով, մոտ 2.5 տարվա ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու համար, մի գործընթաց, որը վերջին ամիսներին հանգել է անխուսափելի տապալման»:
Ըստ Ռոհանիի՝ միջուկային ծրագրի գործարքից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը փորձել է աշխարհը միավորել «Իրանի դեմ կոալիցիայում»՝ իր կողմը քաշելով Եվրամիությանը, ինչպես նաև Թեհրանին այնպիսի քայլերի հրահրելով, որոնք ապագայում կկարողանար օգտագործել միջազգային պատժամիջոցներն Իրանի դեմ վերականգնելու համար:
Ռոհանին համոզված է, որ Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու` ԱՄՆ-ի փորձերը հանգեցրել են Վաշինգտոնի առավելագույն մեկուսացմանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ՄԱԿ-ի պատժամիջոցներն Իրանի դեմ կրկին ուժի մեջ են մտել, իսկ համաշխարհային կազմակերպությունում համաձայն չեն դրա հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրոպական երկրները չեն աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում: Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի`սեպտեմբերի 20-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկը: