|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչը եղել է «YPG ահաբեկչական խմբավորման անդամ»:
Ըստ Radikal-ի՝ նա հայտնել է, որ Սիրիայի քաղաքացի մահապարտը եղել է 24 տարեկան՝ 1992 թվականի ծնված:
«Հյուսիսային Սիրիայի Հասաքե շրջանի Ամուդե քաղաքում ծնված մահապարտը եղել է YPG-ի անդամ: Ահաբեկչությանը հաջորդած գործողությունների ընթացքում ձերբակալվել է նաև 9 մարդ: Հետաքննությունը շարունակվելու է, և բոլոր անդամները մեկ-մեկ բացահայտվելու են և հանձնվելու արդարությանը»,- հայտարարել է Դավութօղլուն՝ կրկնելով՝ «YPG-ն և PYD-ն ահաբեկչական խմբավորումներ են»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ինքն ահաբեկչական խմբավորում չի համարում PYD-ին և դրա անդամներին, ինչը մեծ զայրույթ էր առաջացրել Թուրքիայի ղեկավարների շրջանում: Էրդողանն անգամ կոչ էր արել ԱՄՆ-ին՝ ընտրություն կատարարել՝ ԱՄՆ-ը Թուրքիայի՞, թե՞ ահաբեկչական խմբավորումների կողքին է:
Նշենք, որ PYD-ն և YPG-ն Սիրիայում քրդական կազմակերպություններ են, որոնք պայքարում են ահաբեկիչների դեմ: