|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահի պարտությունն ընտրություններում և նրա մրցակցի հաղթանակը պայմանավորված են Իրանի դեմ Վաշինգտոնի վարած լիամասշտաբ տնտեսական պատերազմով:
«Թրամփը բոլորովին չհասկացավ Իրանի հնարավորություններն ու իրականությունը և գործում էր իր պատրանքների հիման վրա: Սպիտակ տան ձախողումն Իրանի հետ առճակատման հարցում 2.5 տարի տևած լիամասշտաբ տնտեսական պատերազմում, ինչպես նաև նրա ձախողումները միջազգային քաղաքականության ասպարեզում պատճառ դարձան ընտրություններում Թրամփի պարտության համար»,- «Թանսիմ» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ Իրանի ժողովրդի դիմակայությունն ԱՄՆ պատժամիջոցների, ճնշումների դեմ նշանակալի փաստերի ապացույց է դարձել ողջ աշխարհի համար: