|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտարարարություն է տարածել՝ պնդելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ դրական իմաստով նպաստավոր առևտրային վերաբերմունքին. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
Հայտարարությունն ուղղված է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչությանը, որի գործունեության ոլորտում ներառված են ԱՄՆ-ի առևտրային օրենսդրության մշակումը, առևտրային համաձայնագրերի կազմումը, ինչպես նաև արտաքին առևտրային քաղաքականության համակարգումը: Նշվում է՝ 2020թ. հունվարի 17-ին մտադրություն ունի վերանայելու Բաքվի՝ կողմնակալ ընդհանրացված համակարգի շրջանակում իր արտադրանքն ԱՄՆ արտահանելու թույլտվության ընդունելի լինելը:
Նշվում է՝ ծրագրի շրջանակում աշխարհի 119 երկիր առևտրային ձեռնտու պայմաններով հազարավոր ապրանքներ է արտահանում դեպի ԱՄՆ: Հավելվում է՝ ծրագրում ներառված են նաև Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը:
Իշխանություններին հղված նամակում ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կառավարական գործերով տնօրեն Թերեզա Երիմյանը մանրամասնել է, թե ինչու ԱՄՆ-ն պետք է վերանայի Ադրբեջանի նկատմամբ նպաստավոր առևտրային վերաբերմունքը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը մի քանի պատճառ է նշում: Դրանք են՝