|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամյա աջակցությունը Կոնգրեսի՝ պատերազմի հարցում սահմանադրական լիազորություններին։
Մասնավորապես, Հայ դատի հանձնախմբի՝ տարածաշրջանային լարվածության նվազեցման և բանակցությունների վերականգնման կոչերին համահունչ և հաշվի առնելով, որ Իրանի հետ երկարատև պատերազմը լուրջ սպառնալիք կդառնա քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Իրանի հայկական համայնքի համար, ինչպես նաև մտահոգ լինելով, որ հնարավոր պատերազմի տարածաշրջանային տարածման վտանգը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի անվտանգության ու տարածաշրջանի հայկական և այլ խոցելի փոքրամասնությունների բարեկեցության վրա՝ Հայ դատի հանձնախումբը վերահաստատում է ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ օրենսդրական խիստ վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ իր երկարամյա դիրքորոշումը։
Հանձնախումբը, համաձայն ԱՄՆ Սահմանադրության I հոդվածի, 8-րդ բաժնի, 11-րդ կետի, պահանջում է Կոնգրեսի պաշտոնական հավանությունը ցանկացած պատերազմական գործողության համար։
ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
27 փետրվար 2026թ.