|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՀՅԴ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը բանակցություններ է վարել պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Արցախի և Ադրբեջանի միջև ամուր ու ժողովրդավարական խաղաղություն հաստատելու ուղիների վերաբերյալ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում է հանձնախումբը:
Հանդիպմանը մասնակցել են պետդեպարտամենտի Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գործերով վարչության տնօրեն Չերիլ Ֆերնանդեսը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը։ Հայ դատի հանձնախմբի անունից բանակցությունները վարել են կառույցի ղեկավար Րաֆֆի Համբարյանը և հանձնախմբի կառավարական հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը։
«Հայ դատի հանձնախումբը գնահատում է մեր բազմամյա երկխոսությունը պետդեպարտամենտի հետ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ և ողջունում ԱՄՆ-ի առավել կառուցողական հնարավորությունները՝ ուղղված խաղաղությանը, Արցախի և հարևան պետությունների քաղաքացիների առաջընթացին և բարգավաճմանը»,- նշել է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը՝ միաժամանակ շեշտելով, որ ԱՄՆ-ը և ԵԱՀԿ-ում նրա գործընկերները նշել են, որ պետք է ապահովեն ավելի ուժեղ հակազդեցություն ադրբեջանական սադրանքներին և ագրեսիային։