կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-27 13:59
Տարածաշրջան

Էրդողանը հայտարարել է, որ Մանազկերտի ճակատամարտով վերջ տրվեց հայերի նկատմամբ իրականացվող ասիմիլացիոն քաղաքականությանը

Էրդողանը հայտարարել է, որ Մանազկերտի ճակատամարտով վերջ տրվեց հայերի նկատմամբ իրականացվող ասիմիլացիոն քաղաքականությանը

Երեկ Մանազկերտի ճակատամարտի 949-ամյակի կապակցությամբ միջոցառման ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթի ընթացքում դարձյալ չզլացավ կեղծել պատմական փաստերը։

Մասնավորապես Էրդողանը հայտարարեց, որ Մանազկերտի ճակատամարտով վերջ տրվեց հայերի և ասորիների ասիմիլացման բյուզանդական քաղաքականությանը.

«Հույներից բացի բոլոր ազգերի՝ մասնավորապես հայերի և ասորիների նկատմամբ Բյուզանդիայի կիրառած անխիղճ և խտրական ասիմիլացիոն քաղաքականությանը Մանազկերտի ճակատամարտի շնորհիվ վերջ տրվեց», - նշել է Էրդողանը։

Թեև Բյուզանդական կայսրությունը դարեր ի վեր թշնամական հարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ և բազմիցս խտրական քաղաքականություն է վարել արդեն պետականազուրկ Հայաստանի նկատմամբ, սակայն Էրդողանը մոռացել է,որ հայ ազգի քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացմանը մեծ վնաս հասցվեց հենց 1071 թ. Մանազկերտի ճակատամարտից հետո, երբ Հայաստանը, հետագայում արդեն Փոքր Ասիան լցվեցին թյուրքական ցեղերով։ Իսկ ահա դրանց արդյունքում ձևավորված Օսմանյան կայսրության ժամանակ էլ հայերի, ասորիների, հույների և այլ ազգերի համար եղավ ամենածանր և ողբերգական իրադարձությունները։