|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
18:4 կողմ ձայների հարաբերակցությամբ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունեց նախագահ Ռիշի ու դեմեկրատ Մենենդեսի հեղիանակած թիվ S.2641 երկկուսակցական բանաձևը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ. Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնխմբից:
«Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ այսօրվա ճնշող քվեարկությունը խոսում է այն մասին, թե ինչքան պատրաստ են ԱՄՆ սենատորներն անել ճիշտ քայլը և հաղթահարել այն վետոն, որը Թուրքիան դրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա»,- ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
ԱՄՆ Հայ հանձնախումբը սերտորեն համագործակցում է Ամերիկայի հելլենիկ-ամերիկյան առաջնորդության խորհրդի (HALC) և մի շարք կոալիցիաների հետ՝ հաջակցություն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցնեի սահմանման բանաձևի:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին, ի լրումն գրեթե միաձայն ընդունված թիվ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի (H.Res.296), ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճնշող մեծամասնությամբ ընդունեց Թուրքիայի պատժամիջոցների մասին բանաձևը (H.R.4695): Այն հեղինակել են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոթ Էնգելը և հանրապետական Մայքլ Մաքքոլին:
Ներկայացուցիչների պալատի՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող բանաձևը սահմանափակումներ է դնում Թուրքիայի կողմից ամերիկյան զենք ու զինամթերք գնելու, ինչպես նաև ռազմամթերքի ներկրման համար նախատեսված վարկերի վրա:
Ներկայացուցիչների պալատի բանաձևի քննարկման ընթացքում սենատոր Մենենդեսն անընդունելի է համարել Հյուսիսային Սիրիա ներխուժելու Թուրքիայի քայլը և ռուսական հակահրթիռային համակարգեր գնելու պաշտոնական Անկարայի որոշումը: Սենատորն իր ելույթում մեկ անգամ ևս հիշեցրել է իր պաշտոնակիցներին, որ պետք է վավերացնել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: