|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը եւ Հույն-ամերիկյան ղեկավարման խորհուրդը համատեղ հայտարարությամբ ողջունել են Թուրքիային Արտոնությունների գլխավոր GSP-ի շրջանակում առեւտրային արտոնություններից զրկելու` Վաշինգտոնի մարտի 4-ի որոշումը` այն համարելով ամերիկյան շահերը պաշտպանող քայլ:
Վերոնշյալ երկու կազամակերպությունները աջակցում են Միացյալ Նահանգներ թուրքական արտահանումներին առավելություններ շնորհող «Նախապատվությունների ընդհանուր դրությունից» Թուրքիան դուրս հանելու քայլին, որը կարող է իր ազդեցությունն ունենալ մոտավորապես 1.7 միլիարդ դոլար արժեցող թուրքական արտահանումների վրա:
Նախագահ Թրամփն այս որոշման ընդունումը հիմնավորեց այն բանով, որ Թուրքիայի տնտեսությունը բավարար զարգացած է, և այժմ կարիք չկա նման աջակցության:
Նշենք, որ արտոնությունները գործում էին` 1975թ. սկսած:
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը քննադատել է այս քայլը` ազդարարելով, որ այն վնաս է հասցնելու երկկողմանի առեւտուրը 75 միլիարդ դոլար հասցնելու ջանքներին: