Փոխարժեքներ
10 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.06 |
EUR | ⚊ | € 424.45 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 506.78 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովը, համանախագահներ Քրիս Սմիթի և Ջեյմս ՄաքԳովերի համանախագահությամբ, սեպտեմբերի 19-ին առավոտյան ժամը 10:30-ին կանցկացնեն լսումներ՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: Լսումներին աջակցում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Լսումների ծանուցման մեջ ընդգծվում է, որ.
«Ադրբեջանի կառավարությունն ունի մարդու իրավունքների վատ ցուցանիշ: Ըստ Freedom House-ի՝ «Ադրբեջանի ավտորիտար ռեժիմում իշխանությունը շարունակում է կենտրոնացված լինել Իլհամ Ալիևի, ով նախագահ է 2003 թվականից ի վեր, և նրա մեծ ընտանիքի ձեռքում»։
Հարակից հարցերի թվում են, ռազմագերիների և քաղբանտարկյալների վիճակը, հայկական մշակութային վայրերի կարգավիճակը Լեռնային Ղարաբաղում և հայերի վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ։
«Մենք ողջունում ենք կոնգրեսականներ Քրիս Սմիթի և Ջեյմս ՄակԳովերնի առաջնորդությունը՝ Ալիևին պատասխանատվության ենթարկելու, Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու և Արցախի հայերի վերադարձի ապահով և կայուն ուղի գծելու հարցում՝ համաշխարհային մանդատի և միջազգային պաշտպանության ներքո», - ասել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ «Բարեբախտաբար, Կոնգրեսի անդամները երկկուսակցական հիմունքներով ակտիվանում են՝ դիմակայելու անցյալ երկու վարչակազմերի ձախողումներին՝ Ադրբեջանին զինելու, ցեղասպանություն իրականացնելու և Արցախը լքելու հարցում»:
Նիստին հայտարարված երեք վկաներն են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Գեղամ Ստեփանյանը, միջազգային իրավաբան, Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ Գառնիկ Քըրքոնյանը, Crude Accountability-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Քեյթ Ուոթերսը։
Լսումները ուղիղ հեռարձակվելու են Թոմ Լանտոս Մարդու իրավունքների հանձնաժողովի կայքում և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի սոցիալական լրատվամիջոցների ալիքներով: