|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այստեղ կարող էր լինել նաև նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա վստահ է, որ Աղազարյանին պատկանող անձնական ինֆորմացիաները ոմանց հասանելի են դարձել՝ զուտ քաղաքական պատճառներով:
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն էլ կարո՞ղ էր իրենց կողքին կանգնած լինել, որն այսօրվա իր ուղերձում հույս էր հայտնել, թե իր և ՄԻՊ աշխատակազմի ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը, Մելիքյանը պատասխանեց.
«Երբ նրան հարցնում են, թե ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, Մանասյանի կողմից պատասխան է հնչում՝ ինձ հայտնի չէ նման դեպք»,- ասաց Մելիքյանն ու հավելեց՝ այդ քաղբանտարկյալները կանգնած են իրենց կողքին:
«Եկե՛ք ու հետ խոսե՛ք այդ մարդկանց: Ի վերջո կարելի է ջայլամային քաղաքականությանը վերջ տալ»,- շեշտեց նա:
Մելիքյանը վստահեցրեց՝ քաղբանտարկյալներին նվիրված հուշահամալիրն իր նշանակությանը չի ծառայում:
Մանրամասն՝ տեսանյութում։