|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյան հանդես է եկել հայտարարությամբ ՝ կապված Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների և ԱՄՆ-ի՝ իր զորքերը դուրս բերելու որոշման հետ:
Նա նշել է, որ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է համագործակցել ԱՄՆ նախագահի վարչակազմի և Կոնգրեսի շահագրգիռ կողմերի, կոալիցիոն գործընկերների և տարածաշրջանի հայ համայնքի ղեկավարների հետ՝ կապված Թրամփի վարչակազմի վտանգավոր որոշման հետ, որը խթանել է թուրքական ներխուժումը՝ թիրախավորելով քրդերին, ինչպես նաև հայերին և ռիսկի խմբում գտնվող այլ քրիստոնյա, եզդի ու մուսուլման բնակչությանը:
«Հիշեցնելով Հայոց ցեղասպանության շարունակական հետևանքների մասին, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների արևմտահայ բնակչությանը սպառնացող, մենք միանում ենք սենատորներ Լինդսի Գրեհամի, Քրիս Վան Հոլենի և Կոնգրեսի երկու պալատների երկկուսակցական օրինագծին, որը պարտադրում է կիրառել ամենախիստ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ՝ Ամերիկայի քուրդ դաշնակիցների կամ քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար»,- ասել է Արամ Համբարյանը: