կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-16 15:32
Աշխարհ

Հայտնի են «ամենահարբեցող» երկրները

Հայտնի են «ամենահարբեցող» երկրները

Global Drug Survey հիմնադրամը ուսումնասիրել է  խմիչքից կախվածության աստիճանը 36 երկրում: 120 000 մարդու շրջանում անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ամենահարբեցող երկրներն են անգլալեզու երկրները. հայտնում է РБК-ն:

Ամենաշատը մարդիկ հարբելու աստիճանի ալկոհոլ են  օգտագործում Մեծ Բրիտանիայում` տարեկան 51 օր, այսինքն` ամեն շաբաթ: Բրիտանացիներին հետևում են ամերիկացիները` 50 օր, Կանադայի բնակիչները` 48 օր, և Ավստրալիայի քաղաքացիները` 47 օր:

Բրիտանիան նաև գլխավորել է այն երկրների ցուցակը, որոնց բնակիչները աամենահաճախն են հարբեցողության համար բժշկի դիմում:

Իրենց` ոչ սթափ վիճակում վատ պահվածքի համար հիմնականում ամաչում են Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի բնակիչները: