Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Փաստաբանների պալատը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
«2025թ. հունվարի 7-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստը, որին ներկա են եղել բազմաթիվ փաստաբաններ: Նիստի ընթացքում քննարկվել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները:
Հիշեցնենք, որ արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել ԱԱՀ և շահութահարկ), ինչպես նաև փաստաբանական գրասենյակների կողմից անվճար հիմունքներով մատուցվող ծառայությունները ենթարկվում են հարկման ավելացված արժեքի հարկով:
Փաստաբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարման ենթակա հարկը փաստացի բարձրացել է 6-8 անգամ (5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն հարկվում են ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) (դրույքաչափը՝ 20 տոկոս) և շահութահարկով (դրույքաչափը՝ 18-23 տոկոս),
Օրենքի կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության իրավաբանական օգնության համակարգը, որի առանցքային դերակատարներից է փաստաբանական ինստիտուտը ենթարկվում է ոչ իրավաչափ և չհիմնավորված ճնշման:
Մասնավորապես Օրենքի կիրառությունը՝
Քննարկման ժամանակ ներկայացվել են նախագծի ընդունումը կանխելու, ինչպես նաև դրա ընդունումից հետո՝ այն վերանայելուն հասնելու ուղղությամբ Փաստաբանների պալատի ձեռնարկված քայլերը: Նախանշվել են նաև նախատեսվող հետագա գործողությունները:
Նիստին ներկա փաստաբանները հայտնել են իրենց դժգոհությունները, բարձրաձայնել առաջացած խնդիրները, ինչպես նաև ներկայացրել են առաջարկություններ օրենքին հակազդելու նպատակով ձեռնարկման ենթակա գործողությունների վերաբերյալ:
Փաստաբանների ակումբի նիստի քննարկման արդյունքներով որոշվել է՝ շարունակել գործողությունները հարկային խնդրահարույց կարգավորումների դեմ, այդ թվում՝
Կառավարության կողմից Նախագծին չարձագանքելու կամ դրական ընթացք չտալու դեպքում ձեռնամուխ լինել բողոքի ակցիաների իրականացմանը,