կարևոր
607 դիտում, 15 ժամ առաջ - 2025-01-08 20:51
Քաղաքական

Պատասխանը կարող եմ կապույտ եզրագծով պնակի վրա դնել ու ուղարկել Արարատ Միրզոյանին, դե թող իր կառավարության «տակից» դուրս գա

Պատասխանը կարող եմ կապույտ եզրագծով պնակի վրա դնել ու ուղարկել Արարատ Միրզոյանին, դե թող իր կառավարության «տակից» դուրս գա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հրավիրած տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց՝ Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվել են համապատասխան մասնագետների միջոցով իրականացնել երկաթուղային ենթակառուցվածքների վիճակի գնահատման գործընթաց։

«Իհարկե, մենք համոզված ենք, որ մասնավորապես Կարս-Գյումրի երկաթգծի շահագործումը շատ մեծ տնտեսական հնարավորություններ կընձեռի ոչ միայն Հայաստանին ու Թուրքիային, այլև լայն տարածաշրջանին, և ինչպես Ադրբեջանի պարագայում, այնպես էլ այս պարագայում ևս տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն  էական խաղաղության ու կայունության գործոն կդառնա տարածաշրջանում»,- իր խոսքում նշեց Արարատ Միրզոյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը խոսելով Արարատ Միրզոյանի այս հայտարարության, մասնավորապես՝ «Կարս-Գյումրի երկաթգծի շահագործման արդյունքում մեծ տնտեսական հնարավորությունների» մասին, նախ հիշեցրեց՝ ճանապարհը 1993 թվականի ապրիլին փակել է Թուրքիան, երբ Արցախի զինված ուժերն ազատագրեցին հայոց միջնաբերդ Քարվաճառը, որը 2020 թվականին Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով առանց մեկ փամփուշտի հանձնվեց Ադրբեջանին։

«Ճանապարհը փակել է Թուրքիան, հետևաբար՝ խոսել ճանապարհի բացման մասին, ուղղակի սոփեստություն է, անտրամաբանական է։

Իրենք հարցն այլ կերպ են դնում՝ ինչ զիջումների գնանք, որպեսզի Թուրքիան բացի ճանապարհը, որպեսզի կարողանան այդ զիջումներն արդարացնել, հանրությանը մոլորեցնում են, թե այդ ամենը կբերի էական տնտեսական դրական արդյունքի, մարդիկ կսկսեն լավ ապրել։ Սա անամոթ սուտ է, հիմնավորված չէ։ Պատգամավոր դառնալուս առաջին օրվանից փորձել եմ այս իշխանություններից ստանալ հաշվարկներ, թե ինչ տնտեսական ազդեցություն կունենա այդ ճանապարհի բացումը։ Որևէ փաստաթուղթ չի ներկայացվել, զավեշտը հասել է նրան, որ Էկոնոմիկայի նախարարությունն ինձ պատասխանում է՝ հղում կատարելով Համաշխարհային բանկի 2000 թվականի ինչ-որ ուսումնասիրության վրա։ 20 տարի առաջ ուսումնասիրության վրա հղում կատարելով՝ իրենք ինչ-որ դատողություններ են անում»,- 168.am հետ զրույցում նշեց Արթուր Խաչատրյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: