Փոխարժեքներ
09 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.47 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 3.7947 |
GBP | ⚊ | £ 493.41 |
GEL | ⚊ | ₾ 139.63 |
«Գագիկ Սարգսյանի վերաբերյալ ծայրահեղ խայտառակ վարույթ իրականացվեց»,-yerkir.am-ի տաղավարում ասաց արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը՝ անդրադառնալով Գագիկ Սարգսյանի կալանավորմանը։
Ի դեպ, օրեր առաջ ընթացած դատավարության ժամանակ Թաթուլ Պետրոսյանը, ինչպես նաև մշակույթի վաստակավոր գործիչներ, զինվորականներ Գագիկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու խնդրանքով երաշխավորություն էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել էր։
Հիշեցնենք՝ 2024 թվականի մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել էին Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել էր նրա որդին՝ Արամ Սարգսյանը, խուզարկել էին տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել էր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ Գագիկ Սարգսյանը չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը։