կարևոր
4381 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-22 23:49
Աշխարհ Քաղաքական

Արեւմուտքի երկրները Ուկրաինայի հակամարտության կողմ են դառնում․ Լավրով

Արեւմուտքի երկրները Ուկրաինայի հակամարտության կողմ են դառնում․ Լավրով

Արեւմուտքի երկրները Ուկրաինայի հակամարտության կողմ են դառնում՝ լկտիաբար երկիրը զենքով լցնելով, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդում։

«Հատկապես լկտի է այն պետությունների դիրքորոշումը, որոնք զենք եւ զինտեխնիկա են լցնում Ուկրաինա՝ մարզելով այս երկրի զինված ուժերի անձնակազմը։ Նպատակն ակնհայտ է, նրանք դա չեն թաքցնում եւ հայտարարում են՝ առավելագույնս երկարաձգել ռազմական գործողությունները՝ չնայած զոհերին եւ ավերածություններին, որպեսզի քանդեն եւ թուլացնեն Ռուսաստանը»,- ասել է Լավրովը։

«Նման գիծը նշանակում է Արեւմուտքի երկրների անմիջական ներգրավվածություն ուկրաինական հակամարտությունում, որը նրանց դարձնում է դրա կողմ»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։

Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողություն անցկացնելու որոշումն անխուսափելի էր։ «Մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք այդ մասին, ներկայացրել ենք բազմաթիվ փաստեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր Ուկրաինան պատրաստվում «հակա-Ռուսաստանի» դեր խաղալ՝ ռուսական անվտանգության դեմ սպառնալիքներ ստեղծելու եւ իրագործելու պլացդարմի դեր։ Համարձակվում եմ ձեզ վստահեցնել, որ մենք դա թույլ չենք տա»,- ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։