կարևոր
3979 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-04 19:10
Քաղաքական

ՀՀ իշխանությունը եւ նրան սատարող երկրները անհանգստացած են հանրահավաքից. Մանուկյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

ՀՀ իշխանությունը եւ նրան սատարող երկրները անհանգստացած են հանրահավաքից. Մանուկյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մասին

Ենթադրելի է, որ Հայաստանի իշխանությունները եւ նրանց սատարող երկրներն անհանգստացած են նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքից եւ դրա ծավալներից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր իր քաղաքացիներին հանրահավաքի հետ կապված զգուշացումներ է արել, նշելով, որ անգամ խաղաղ հավաքները կարող են բախումների վերածվել եւ անգամ բռնություններով ուղեկցվել։

«Խորհուրդ կտամ ովքեր, որ առավոտից գիշեր կոկորդները պատռում էին Հայաստանի ինքնիշխանության, այլ երկրների՝ մեր երկրի ներքին գործերին չխառնվելու հարցում, Զատուլինին առավոտից գիշեր հայհոյում են, նրանք էլ թող պարզաբանեն՝ ինչպես պատահեց, որ Միացյալ նահանգները ներքաղաքական իրադարձության հետ կապված զգուշացում է անում՝ փորձելով արգելակել Միացյալ նահանգների այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք իրենց հայացքներով համոզված են, որ այս իշխանությունը Արցախը հանձնում է Ադրբեջանին եւ այս իշխանության գործողությունները դավաճանական են»,- ընդգծեց Մանուկյանը։