|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վերջնագիր է հայտարարել Սիրիայում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 8-ին CNN Türk-ի եթերում։
«Մենք հստակ պահանջներ ենք ներկայացրել. եթե դուք չեք ցանկանում ռազմական գործողության տարբերակը, ապա օտարերկրյա ահաբեկիչները պետք է լքեն Սիրիան, առաջնորդները պետք է լքեն երկիրը, իսկ կազմակերպության մնացած անդամները պետք է վայր դնեն զենքերը և աշխատեն սիրիական նոր վարչակազմի հետ»,- ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Սիրիան պետք է լուծի PKK-ի հետ խնդիրը եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ազգային անվտանգությունն ու իր երկրի ամբողջականությունն ապահովելու համար։