Փոխարժեքներ
21 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.31 |
EUR | ⚊ | € 412.82 |
RUB | ⚊ | ₽ 4.4703 |
GBP | ⚊ | £ 498.68 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Ադրբեջանում լավ գիտեն, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ նրանք Հայաստանում ունեն կամազուրկ և ոչ ադեկվատ ղեկավարություն, որից կորզվում է հնարավորինս ամեն բան, և վաղուց Հայաստանի օրակարգը թելադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը՝ խայտառակություն որակելով Ալիևի սպառնալիքներին ի պատասխան՝ Փաշինյանի տված հարցազրույցը:
«Այս ողբերգական իրականությունը զարմացնող չէ, որովհետև 2018 թվականից պետականության կործանման այս ձնագնդին գլորվում է: Եթե մի մարդ հեծանիվն ու Հայաստանի Հանրապետությունը դնում է նույն զուգահեռների վրա, բնականաբար, Ալիևն էլ պետք է ասի՝ այս մարդուն հայրենիք, պետականություն, երկրի ապագա չի հետաքրքրում, վերցնեմ այն, ինչ հնարավոր է: Գիշերը պետք է ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան հայտարարություն տարածեր, ԱԽ արտահերթ նիստ հրավիրվեր, այսօր պետք է ՀՀ-ն ներկայացնող անձը ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմեր, որովհետև Ալիևը շարունակում է իր ագրեսորական վարքագիծը: Քանի որ Փաշինյանի ձեռամբ ագրեսորը լեգիտիմացվեց, ցեղասպանությունը լեգիտիմացվեց և մարսվեց, այսօր Ալիևը Հայաստանին ֆաշիզմի մեջ է մեղադրում. ցեղասպանը և ագրեսորը, որի գնահատականը միջազգայնորեն չտրվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանն այդ շահերը սպասարկողն էր»,- ընդգծեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: