կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-26 15:25
Առանց Կատեգորիա

Աշխարհը բարկացած է և սթրեսային. հայտնի է, թե որոնք են աշխարհի «ամենաբարձր և ցածր տրամադրություն ունեցող» երկրները

Աշխարհը բարկացած է և սթրեսային. հայտնի է, թե որոնք են աշխարհի «ամենաբարձր և ցածր տրամադրություն ունեցող» երկրները

BBC լրատվական գործակալությունը հրապարակել է Gallup Global Emotions   զեկույցը, որումղ ներկայացված են աշխարհի «ամենաբարձր և ամենացածր տրամադրություն» ունեցող երկրները:

Գործակալությունը տեղեկացնում է, որ աշխարհի շուրջ 140 երկրում ավելի քան 150.000 հարցվածների 1/3-ը նշել է, որ իրենք տառապում են սթրեսի պատճառով, 5 հարցվածներից գոնե 1-ն ընդունել է, որ երբևիցե իր կյանքի ընթացքում ընկճախտի կամ բարկության նոպա է ունեցել:

Զեկույցի տվյալներով` աշխարհի «ամենաբացասական տրամադրություն» ունեցող երկիրը Չադն է, որին հաջորդում է Նիգերը: Ի հակադրություն սրան` «ամենադրական տրամադրություն» ունեցող երկիրը Լատինական Ամերիկայում գտնվող Պարագվայն է:

Ինչ վերաբերում է հարցին` ինչ մեթոդաբանությամբ են հետազոտողները եկել նման եզրակացության, ապա նշվում է, որ նրանց համար հիմք է եղել մասնակիցների նախորդ օրվա տրամադրությունը. տրվել են այսպիսի հարցեր` «երեկ շատ ժպտացել կամ ծիծաղե՞լ եք», «երեկ հարգանքով վերաբերվե՞լ են»:  

Ի վերջո, ըստ հետազոտության արդյունքների` պարզ է դարձել, որ աշխարհի ամենաբարձր տրամադրություն ունեցող 5 երկրներն են.

  1. Պարագվայ
  2. Պանամա
  3. Գվատեմալա
  4. Մեքսիկա
  5. Էլ Սալվադոր

Աշխարհի 5 ամենացածր տրամադրություն ունեցող երկրներն են.

  1. Չադ
  2. Նիգեր
  3. Սիերա Լեոն
  4. Իրաք
  5. Իրան

Նշվում է նաև, որ չնայած Չադի` ամենացածր տրամադրություն ունեցող երկրի վարկանիշ ունենալուն, այնուամենայնիվ, ԱՄՆ-ի և Հունաստանի բնակիչներն ավելի սթրեսային ու լարված են, քան չադցիները: Տարբերությունը, թերևս, այն է, որ այս երկրներում այս «հիվանդությունները» համատարած բնույթ դեռևս չեն կրում: Միևնույն զեկույցում հավելվում է նաև, որ Հունաստանի բնակչության կեսից ավելին` 59%-ը, սթրեսակայուն չէ:  Համանման պատկեր է նաև ԱՄՆ-ում` ավելի քան 55% «սթրեսային» բնակչություն:  Հետազոտողների կարծիքով` այս 2 պետությունները ևս աշխարհի ամենաբացասական տրամադրություն ունեցող երկրների շարքում իրենց հաստատուն տեղն ունեն ու մոտ ապագայում կարող են հայտնվել նույնիսկ առաջին հնգյակում: