կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-24 11:26
Աշխարհ

Երազել եմ լինել Ռուսաստանում. Կիմ Չեն Ըն

Երազել եմ լինել Ռուսաստանում. Կիմ Չեն Ըն

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը գոհ է մնացել Ռուսաստանի տարածքում ջերմ ընդունելությունից: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Մերձծովյան վարչակազմին հղումով: Նա նշել է, որ երկար տարիներ երազել է լինել ՌԴ-ում:

Ըստ Կիմ Չեն Ընի` իր հայրը մեծ սեր է տածել Ռուսաստանի հանդեպ, և ինքը, հետևելով ավանդույթներին, մտադիր է ամրապնդել երկու երկրների միջև համագործակցությունը:

Ապրիլի 25-ին Վլադիվոստոկում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: