|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-այս մասին տեղեկացնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ։
Թե ովքեր են Արսեն Բաբայանի հետ տեղափոխվել ոստիկանություն, ապա ձերբակալվել, Նարեկ Սարգսյանը չհայտնեց՝ նշելով, որ անձնական տվյալներ չեն հրապարակում։
Հիշեցնենք, որ փաստաբան Արսեն Բաբայանին և նրա ընկերները ձերբակալվել են քիչ առաջ՝ Հրազդանի կիրճում, Քրեական ոստիկանության կողմից։