Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում խոսեց Շոտլանդիայի Գլազգո քաղաքում տեղի ունեցած աշխարհի առաջնության մասին:
«Միշտ երազել եմ մասնակցել օլիմպիական խաղերին: Աշխարհի առաջնությունում կարողացա նվաճել և\' օլիմպիական ուղեգիր, և\' մեդալ, ինչի համար շատ ուրախ եմ: Ցանկացած մարզիկի երազանքն է դառնալ օլիմպիական խաղերի չեմպիոն, քանի որ դա ամենաբարձր նվաճումն է»,- ասաց նա:
Հարցին թե հնարավո՞ր է, որ օլիմպիական խաղերից հետո մարզիկն ավարտի կարիերան ու անցնի մարզչական աշխատանքի, Մերդինյանը պատասխանեց. «Հիմա չեմ կարող ասել՝ կավարտեմ կարիերաս օլիմպիական խաղերի ավարտից հետո, թե՝ ոչ: Բայց ավարտելու դեպքում կանցնեմ մարզչական աշխատանքի: Մարզիչս միայն օլիմպիական մեդալ նվաճելու դեպքում թույլ կտա՝ ավարտեմ կարիերաս»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) աշխարհի առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքել է 15. 500 միավոր և դարձել աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր: