|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես եկավ ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովը:
Նա Հայաստան էր ժամանակ ՀՀ առաջին տիկին Տիտա Սարգսյանի հրավերով: Համերգը նվիրված էր Մարտի 8-ին: Համերգին հնչեցին ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր` դեռ չձայնագրված երգեր:
«Միշտ երազել եմ Հայաստանում համերգով հանդես գալ, թե չէ` միայն հարսանիքների կամ ծնունդների համար եմ եկել: Կարծում եմ` էլի կվերադառնամ Հայաստան` մենահամերգով»,- ասաց Բասկովը` շնորհավորելով նաև կանանց տոնը:
Ի դեպ, Բասկովը հայ հանդիսատեսին անակնկալ մատուցեց` կատարելով «Երևանի սիրուն աղջիկ» երգը։