|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արդյո՞ք երիտասարդ քաղաքական գործիչների շրջանում նորաձև է` հայտարարություն տարածել սեփական գրասենյակի անունից: Yerkir.am-ի հետ զրույցում, պատասխանելով այս հարցին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, երիտասարդ քաղաքական գործիչ Տիգրան Ուրիխանյանը նշեց. «Կարող է, ասենք, կրկեսի ծաղրածուական բաժնի հրահանգիչն էլ գրասենյակ ունենալ: Բայց գրասենյակի անունից հանդես գալու ձևաչափի վերաբերյալ, կախված տվյալ քաղաքական գործչի կալիբրից կամ կալիբրի բացակայությունից, հայ հանրությունը կա'մ համապատասխան վերաբերմունք կդրսևորի, կա'մ էլ կպատասխանի մեղմ ժպիտով»:
Նա հավելեց, որ խորհուրդ չէր տա քաղաքականությամբ զբաղվող մարդկանց այնպիսի քայլեր անել, որոնցից հետո պիտի ապրեն հանրության քմծիծաղի ներքո:
Հարցին` արդյոք կա՞ մեծամտություն այն հանրապետականների խոսքում, որոնք անհրաժեշտ են համարել պատասխանել Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին, Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Մարդիկ, ովքեր ժամանակին երազել են, որ երկրորդ նախագահի խորհրդականի օգնականը պատուհանից նկատի իրենց և ուշադրություն դարձնի, հիմա հանդես են գալիս անվայել ձևակերպումներով ու հայտարարություններով»: