Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր մանկության երազանքը եղել է ֆուտբոլիստ դառնալը, ընդ որում` դա գրեթե բոլոր երեխաների երազանքն էր:
«Ամենամեծ հիասթափությունս եղավ այն, որ 89 թվականին Խորեն Հովհաննիսյանին զրկեցին ֆուտբոլ խաղալու իրավունքից: Մենք թաղի բոլոր տղաներով լացում էինք, տխրել էինք»,- նշեց Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ հիմա այֆոնների ու այփադների սերունդ է մեծանում:
«Իմ մանկության շրջանում դպրոց գնալիս պայուսակները թողնում էինք դպրոցի հետևում, ֆուտբոլ խաղում, շաբաթ, կիրակի օրերին խաղում էինք: Ամեն ինչը միասին էինք անում` սիրահարվում էինք, նամակներ էինք գրում: Հիմա sms են գրում, դա անհետաքրքիր է, էլի»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով`ամեն ժամանակն էլ իր քաղցրությունն ունի, բայց եթե մեծահասակներն էլ հոգու խորքում մի փոքր երեխա մնան, ավելի արդար կապրեն: