Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարությամբ է հանդես եկել. «ՀՀ կենտրոնական բանկը սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով։
Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության համաձայն օգոստոսի 6-ին և նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին և իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետևանքները։
Հարկ է նշել, որ ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռևս մինչև 2016 թվականի հունվարի 16-ին Վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան) կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատվելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ։
Նշված համակարգը ՀՀ ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս զերծ մնալ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային զենքի տարածման ֆինանսավորմանը որևէ կերպ առնչվող գործառնություններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի որոշումներով նախատեսված սահմանափակումների և արգելքների պատշաճ իրագործումը։
ՀՀ կենտրոնական բանկը սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով»։