Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոնսերվատորիայի Միասնական շարժումը ԿԳՄՍ նախարարությունից ստացել է Կոնսերվատորիայի դիմում-պահանջի` ստորագրահավաքի պատասխանը։
Այս մասին հայտնում Կոնսերվատորիայի Միասնական շարժումը ՝ տեղադրելով պատասխանի տեքստը.
«ԿԳՄՍ-ն խուսափել է մեր պահանջին հստակ պատասխան տալ, հղում անելով «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքին։
Այս ոչինչ չասող տեքստը նշանակում է, որ
ա) ըստ էության նախարարությունը ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ընդունելու որևէ առաջարկություն, բողոք:
բ) Հաշվի չեն առնվում մի ամբողջ մասնագիտական համայնքի պրոֆեսիոնալ կարծիքը և ԱՆՏԵՍՎՈՒՄ ԵՆ ստորագրահավաքին մասնակցած 6290 անձի արդարացի պահանջները։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ Կոմիտասի անվան կոնսերվատորիան տեղափոխելով և այլ բուհերի հետ միավորելով մեծ հարված է հասցվելու հայ ազգային մշակույթին և բարձրագույն երաժշտական կրթությանը և այդ քայլով ԿԳՄՍ-ն հետևողականորեն խախտում է ուսանողների և դասախոսների իրավունքները:
ՎՍՏԱՀ ԵՆՔ, որ մասնագիտական և ուսանողական ամբողջ համայնքը տալու է համապատասխան գնահատական և չի թույլատրելու այս ծրագիրը իրականացնել»,- նշում են Կոնսերվատորիայի միասնակն շարժումից։